Աստղագուշակ օգոստոսի 12-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է հին սխալներն ուղղելու և անավարտ գործերը վերջացնելու համար: Շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չկորցնեք: Նույնիսկ բարդ առաջադրանքները ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Շատ Խոյեր կկարողանան շրջապատողներին դժվար պահերին աջակցել ու նրանց համար օգտակար բան անել:

Ավագ հարազատների մասին հոգ տանելու և ընտանեկան հարցերին ուշադրություն հատկացնելու հնարավորություն կլինի: Դուք ոչ միայն ձեր հասցեին շնորհակալական խոսքեր կլսեք, այլև կուրախանաք մյուսների համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք ցանկացած բարդ առաջադրանք կկարողանաք լուծել: Նույնիսկ անլուծելի թվացող բաները ձեր ուժերի սահմաններում կլինեն: Կասկածների դեպքում լսեք ինտուիցիային, որը ավելի օգտակար կլինի, քան հին փորձը: Շրջապատողներից ոչ բոլորը կաջակցեն ձեր գաղափարները: Բայց գործերում հաջողությունը ցանկացած խոսքից ավելի կապացուցի ձեր ճշմարտացիությունը:

Արժե ժամանակ հատկացնել մենակ մնալու և մտորումների համար: Ամսվա եզրահանգումներ արեք, մտածեք, թե որտեղ եք սխալվել: Ձեզ համար հասկանալի կլինի՝ դեպի ուր շարժվել հետո: Երեկոյան չեն բացառվում անսպասելի հյուրերը, որոնք լավ լուրերով կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կհաջողվի իրագործել, եթե ինքներդ ձեզ չկասկածեք: Պայմանները ձեր օգտին կդասավորվեն, չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Ձեզ մոտ ամեն ինչ ավելի արագ կստացվի, քան մտածում էիք: Դուք շատ բան կհասցնեք անել ու հոգնածություն չեք զգա:

Օրը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Որոշ Երկվորյակներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ ինչ-որ ժամանակ վիճել էին ու զղջում էին դրա համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ վատ տրամադրված մարդկանց հետ: Կկարողանաք ամրապնդել հարաբերությունները մտերիմների հետ, փոխհասկացողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կսկսվի ոգեշնչվածությունով և ուժերի ներհոսքով: Դուք ծրագրած ամեն ինչից արագ ու անսխալ գլուխ կհանեք: Հեշտությամբ կշփվեք կոլեգաների և գործընկերների հետ: Շատ Խեցգետիններ երկար սպասված լավ լուրեր կստանան: Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ առօրյա առաջադրանքների վրա, որոնք հոգնեցնող չեն թվա:

Հարմար պահ է ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպելու համար: Հավանական են հետաքրքիր անձանց հետ նոր ծանոթություններ: Երեկոն հարմար է գնումների համար, դուք կկարողանաք և՛ ձեզ համար հաջող իրեր գնել, և՛ սիրելիին նվեր ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, բայց վշտանալու կարիք չկա: Դրանք տհաճ հետևանքների չեն հանգեցնի: Նույնիսկ եթե աննշան սխալներ անեք, արագ կնկատեք ու առանց դժվարության կուղղեք դրանք: Լավագույն օրը չի լինելու գնումների համար, բայց նկատելի ֆինանսական կորուստներից կկարողանաք խուսափել:

Օրվա երկրորդ կեսին պայմաններն ավելի բարենպաստ կլինեն: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ու հաջող զուգադիպությունները: Արժե երեկոն անցկացնել ընկերների շրջանում. դա ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին կենտրոնացեք միապաղաղ առաջադրանքների վրա: Լավ է կոլեգաների օգնությանը չդիմեք, այլ զբաղվեք այն գործերով, որոնց արդյունքները միայն ձեզանից են կախված: Ամեն անգամ չի ստացվի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ: Դրանք հաղթահարելի դժվար չի լինի, բայց պիտի լրացուցիչ ժամանակ ծախսեք:

Որոշ Կույսերի հեռանկարային առաջարկներ կանեն: Ձեր մեջ նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն կլինի: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ լուրջ զրույցների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր նախաձեռնություններում հաջողակ եք լինելու: Եթե վաղուց էիք մտածում ձեր կյանքը փոխելու մասին, ապա այսօր մտորումներից կոնկրետ քայլերի անցնելու ժամանակն է: Ձեզ մոտ միաժամանակ լավ կստացվի ինչպես նախապես կազմած ծրագրի համաձայն գործելը, այնպես էլ սպոնտան որոշումներ ընդունելը: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք միանգամից ծախսել այդ գումարը, այն ձեզ ավելի ուշ է պետք գալու:

Շատ Կշեռքներ կկարողանան առանց դժվարության ընդհանուր լեզու գտնել իրարից լրիվ տարբեր մարդկանց հետ: Նույնիսկ փոքրիկ տարաձայնությունները չեն խանգարի փոխհամաձայնության հասնել, ինչը բոլորին ձեռնտու կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զբաղվեք անծանոթ գործերով ու ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծեք: Նույնիսկ բարդ հարցերն առանց դժվարությունների կլուծեք: Ճանապարհին ոչ մեծ խոչընդոտները ձեզ չեն խանգարի: Ինքնավստահ եղեք ու կկարողանաք մեծ բարձունքների հասնել: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով հին ծանոթներին դիմելուց, իսկ հետո անպայման շնորհակալություն հայտնեք օգնության համար:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ մտերիմ ու հեռու ընկերներից: Որոշ Կարիճների գործնական կամ ընկերական հարաբերությունները աստիճանաբար ռոմանտիկ ուղղվածություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ փոխգործակցելը: Համատեղ աշխատանքի արդյունքները նույնպես ավելի լավը կլինեն, քան եթե միայնակ գործեիք: Ձեզ հետաքրքիր հնարավորություններ կընձեռվեն, և դուք դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի: Շատ Աղեղնավորներ կդրսևորեն իրենց առաջատարի որակները, դրանով իսկ կամրապնդեն իրենց հեղինակությունը:

Դուք կհասցնեք ոչ միայն ձեր բոլոր խնդիրները լուծել, այլև կօգնեք աջակցության կարիք ունեցողներին: Միաժամանակ հավատարիմ օգնականներ կգտնեք, որոնք միշտ ձեր կողմից կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք պիտի մի քանի գործ միաժամանակ անեք, և դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Բայց մի քիչ հուզվելու եք: Ավելի վաղ ձեռք բերած փորձը չափազանց օգտակար կլինի: Նոր առաջադրանքների մեծ մասը նման կլինեն նրանց, որոնք ժամանակին լուծել եք: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ոչ միայն սեփական հարցերը լուծել, այլև օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին:

Օրվա երկրորդ կեսին լավ կստացվի մարդկանց հետ պայմանավորվելը: Նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ վիճել եք, կոնֆլիկտների մեջ եք մտել, հիմա կկարողանաք արագ ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտն անհանգիստ ու վազվզուքի մեջ կանցնի: Ձեզ աննշան առիթներով կշեղեն, ստիպված եք լինելու հազար ու մի գործ միաժամանակ անել: Եթե զգաք, որ բարկանում ու նյարդայնանում եք, ապա դադար վերցրեք: Ձեզ մի քանի րոպե է պետք լինելու մտքերը հավաքելու և գործողությունների ծրագիր կազմելու համար: Այդպես դուք կկարողանաք ձեր ժամանակը գրագետ բաշխել ու ամեն ինչ կհասցնեք:

Օրվա երկրորդ կեսն արդյունավետ կլինի: Ջրհոսների մեծ մասը կհասնեն ցանկալի արդյունքներին: Երեկոյան չեն բացառվում հաճելի անակնկալները մտերիմ մարդկանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր գործերը մի հետաձգեք: Դուք հաջողությամբ գլուխ կհանեք ինչպես միապաղաղ առաջադրանքներից, այնպես էլ անսովոր ինչ-որ բանից: Որոշ Ձկներ հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: Դուք ուժերի ներհոսք կզգաք, ոգեշնչված կլինեք, ուստի կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում պատահական հանդիպումները մարդկանց հետ, որոնց վաղուց էիք ուզում տեսնել: Շփումները հաճույք կպատճառեն: Շատ հավանական է ձեզ մոտ համատեղ հետաքրքրություններ հայտնաբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: