Մոնիկա Բելուչիի դուստրը կրքոտ համբուրում է սիրելիին (լուսանկար)

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Դևա Կասելը, սիրեցյալի հետ ռոմանտիկ ճամփորդության է գնացել։ 19-ամյա մոդելն իր անձնական բլոգում բաժանորդների հետ կիսվել է ֆոտոշարքով։

Բացի բիկինիով թեժ լուսանկարներից, աղջիկը ցուցադրել է նաև կադր, որում կրքոտ համբուրում է իր ընկերոջ՝ դերասան Սաուլ Նանիին։ Լուսանկարն արվել է «լղոզված» էֆեկտով, իսկ տղան ինքը մեջքով է կանգնած։

Հիշեցնենք, որ Դևա Կասելի և Սոլ Նաննիի սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին 2023 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև դերասանուհին իր սիրելիի հետ լուսանկար է տարածել սոցիալական ցանցերում՝ ստորագրելով. «Սա իսկապես սեր է»։ Զույգը հաստատել է իր հարաբերությունները այս տարվա հունվարին՝ հայտնվելով Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Dior-ի ցուցադրությանը։