«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնն անվանել է իր կյանքի ամենակարևոր հաղթանակը։ Դերասանի համար ամենադժվարը ինքն իր դեմ պայքարելն է եղել:
Դերասանը վերականգնողական կենտրոն է ընդունվել 2019թ. Նրա վերականգնման ճանապարհը նրան տարել է դեպրեսիայի և ինքնաոչնչացման միջով: «Ես ատում էի ինքս ինձ և բացարձակապես հպարտ չէի զգում իմ ձեռքբերումներից որևէ մեկով: Բայց հիմա ես հպարտ եմ, որ դարձել եմ սթափ, բոլորովին այլ մարդ»,- ասել է 37-ամյա Հարինգթոնը GQ-ին տված հարցազրույցում:
Աստղի շրջապատի մարդիկ ասում էին, որ Հարինգթոնը դժվարությամբ է ապրում «Գահերի խաղի» նկարահանումների ավարտից հետո։ Նա չէր պատկերացնում, թե ինչ է անելու հետո, ինչն էլ առաջացրել է նրա կախվածությունը։