Մրայա Քերին երեխաների հետ մեկնել է հանգստի. նրան և իր երկվորյակներին՝ Մարոկկանին և Մոնրոյին նկատել են օդանավակայանում։
55-ամյա երգչուհին հագել է բեժ գույնի տոպ և մաքսի կիսաշրջազգեստ։ Նա տեսքը լրացրել է մեծ սև ակնոցով և կոկիկ ալիքով հարդարել գանգուրները, գրում է Daily Mail-ը։
13-ամյա Մոնրոն կրում էր բաց գույնի շորտեր և կանաչ, մուգ կապույտ պրինտով սպորտային վերնաշապիկ: Նրա եղբայրն ընտրել է ջինսե շորտեր և շապիկ։ Ընտանիքը հանգստի մեկնել է մասնավոր ինքնաթիռով։
Հիշեցնենք, որ 2008 թվականին երգչուհին ամուսնացել է Նիկ Քենոնի հետ։ Իրենց հարաբերություններում զույգն ունեցել է երկվորյակներ Մոնրոն և Մարոկկան, սակայն 2014 թվականին սիրահարները որոշել են բաժանվել։