Դևիդ Բեքհեմը մրցակից ունի, և դա նրա որդին է

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին՝ 21-ամյա Ռոմեոն, մտադիր չէ հետ մնալ հորից։ Ժառանգորդն Ինստագրամ սոցցանցում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը։ Ի դեպ, երկրպագուները վաղուց են պնդում, որ նա իսկական սրտակեր է և հոր համար իրական մրցակից։

Ի դեպ, համացանցի օգտատերերն արդեն նկատել են նրա նմանությունը հոր հետ։ Հիմա նա ընդամենը 21 տարեկան է, հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի հետո։

Ռոմեոն նախկինում հանդիպել է մոդել Միա Ռեգանի հետ։ Սակայն տարեսկզբին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է հինգ տարվա հարաբերություններից հետո։ Դևիդն ու Վիկտորիան ունեն ևս երկու որդի՝ Բրուքլինն ու Քրուզը և դուստրը՝ Հարփերը։