Եկել է այն օրը, երբ Քանյե Ուեսթի երկրպագուները նրան չեն մեղադրում, որ կնոջը ստիպում է չափազանց բաց հանդերձանք հագնելու մեջ, այլ ընդհակառակը, պաշտպանում են նրան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ 29-ամյա մոդելն ու նրա կրտսեր քույրը՝ Անջելինան կիսամերկ համատեղ լուսանկարներ են հրապարակել։ Այժմ Ուեսթի երկրպագուները և նույնիսկ հեյթերները չեն կասկածում, որ ցնցող և սկանդալային ոճը հենց Բիանկայի ընտրությունն է:
«Եկեք Քանյեին չքաշենք դրա մեջ», «Խեղճ Քանյեն միշտ դատապարտվում է վատ պահվածքով այս կանանց պատճառով», «Դուք էլ եք Քանյեին մեղադրելո՞ւ այս հարցում: Նրա ընտանիքը սիրում է ուշադրություն և համբավ: Ես դա գիտեի հենց սկզբից», «Հիմա ժամանակն է, որ մենք բոլորս դադարենք ասել, որ Բիանկային ստիպում են իր կամքին հակառակ», – գրում են օգտատերեը աղջկա գրառման տակ։