Քայլի Ջենները երկու անգամ մայր է դարձել: Մոդելն ունի վեցամյա դուստր՝ Սթորմին, և երկու տարեկան որդի Էյրը։ Vogue-ին տված նոր հարցազրույցում ռեալիթի աստղը անկեղծորեն խոսել է հետծննդյան դեպրեսիայի մասին։
«Երկու անգամ էլ տարբեր զգացողություններ ունեցա: Իմ որդու հետ ուժեղ զգացմունքային տատանումներ եղան, ես կտրուկ էի արջագանքում մանրուքներին, որոնց սովորաբար ուշադրություն չէի դարձնում: Անընդհատ զանգում էի մորս և հիստերիկ լաց էի լինում, որովհետև տղայիս անունը չէի հիշում»,- ասել է նա։
Աստղը խոստովանել է, որ այնքան էլ պատրաստ չէր մոր կարգավիճակին, թեև երազում էր երեխաների մասին։ «Իհարկե, ես գիտեի, որ երեխա եմ ուզում։ Ես միշտ շատ էի ուզում երեխաներ ունենալ: Բայց Սթորմիի ծնունդը նախատեսված չէր։ Դա պարզապես տեղի ունեցավ»,- կիսվել է Քայլին:
Նա ասել է, որ միայն հիմա վերջապես խաղաղություն է գտել. «Երբ հղի էի, ժամանակ չունեի հասկանալու, թե ինչ է կատարվում ինձ հետ, և հետո մի ամբողջ տարի հետծննդյան դեպրեսիա ունեի։ Հոգեպես շատ դժվար էր, ինչպես նաև հորմոնալ առումով»:
Ջեններն ասել է, որ կյանքում իր գլխավոր հաղթանակը երեխաներն են։ «Ես գիտեմ, որ տանը ունեմ այս փոքրիկ մարդկանց, ովքեր ունեն իմ կարիքը, ովքեր սիրում են ինձ, և որոնց համար ես աշխարհում լավագույնն եմ, ուստի ուրիշների հավանության կարիքը չունեմ», – անկեղծացել է հայտնին: