Ոչ միայն Էմինեմը կարող է իրեն թույլ տալ ալտեր էգո ունենալ: Պարզվում է՝ Քայլի Ջեններն էլ ունի։ Եվ սա իսկական գլամուրի աստղ է։
Այս մասին մոդելը խոսել է Vogue-ի նոր տեսահոլովակում։ Տեսանյութում 27-ամյա հայտնին 11 տեսակի քաղցրավենիք է փորձում։ Ելակի և սերուցքային աղանդերը համտեսելիս Քայլիին հարցրել են Քիլի Ջենների մասին։
«Ինչպե՞ս գիտեք Քիլիի մասին: Կիլին նման է իմ ալտեր էգոյին։ Նա կենդանանում է, երբ գալիս է գլամուրի ժամանակը: Իսկ Քայլին քրտնած կլինի՝ առանց շպարի։ Ես կասեի, որ հիմա Քայլիից մի փոքր մեծ եմ»,- ասել է Ջենները։
Օգոստոսի 10-ին Քայլի Ջեները դարձավ 27 տարեկան։ Աստղն իր կյանքի նոր փուլը նշել է սիրելիի՝ Թիմոթի Շալամեի ընկերակցությամբ։ Համացանցում հայտնվել են զույգի՝ ինքնաթիռը լքելու լուսանկարները։