Դերասանուհի Արփի Գաբրիելյանը և երգիչ Միհրան Ծառուկյանը որդու՝ Ռոբերտի հետ մեկնել են հանգստի: Ընտանիքը ժամանակն անցկացնում է Կիպրոսում:
Արփին իր միկրոբլոգում կիսվել է հանգստից տեսանյութերով, որոնցից մեկում Միհրանն ու փոքրիկ Ռոբերտը ավազից դղյակ են կառուցում:
Նշենք, որ Արփին ու Միհրանը ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին, զույգը մեկ որդի ունի՝ Ռոբերտը, որը լույս աշխարհ է եկել 2020 թվականի ամռանը: