Քիմ Քարդաշյանը հրավիրվել է որպես պրոդյուսեր, ինչպես նաև նկարահանվելու «All’s Fair» սերիալում։ Դերասանուհին ստացել է Լոս Անջելեսում ամուսնալուծությունների լավագույն իրավաբանի և փաստաբանական գրասենյակի սեփականատիրոջ դերը։ Աստղը կիսվել է նախագծի վրա աշխատելու իր տպավորություններով:
«Ինձ աներևակայելի հետաքրքրում է պատմություններ պատմել, որոնք անձնական, բարդ, տեղին են թվում՝ հիմնված իմ և նրանց վրա, ում ճանաչում եմ»,- ասել է Քարդաշյանը Deadline-ին։
Ի դեպ, ռեժիսոր Ռայան Մերֆին, ով հայտնի է «American Horror Story»-ով, իր նոր նախագիծը նկարագրում է որպես մեծահասակների համար բարձրակարգ, փայլուն և սեքսուալ իրավական դրամա։ Հիշեցնենք, որ Քարդաշյանը աղմկահարույց սարսափ ֆիլմում մարմնավորել է լրագրող Սիոբհան Կորբինին։