«Ամեն 2-րդ աղջիկը արել է նույն միջամտությունները, որը ես, բայց նրանց մասին չի խոսվում, իսկ իմ մասին ասում են՝ ամեն ինչը սարքված է». Անահիտ Սիմոնյան

«Ես չեմ կարող ասել, որ շատ վիրահատական միջամտությունների եմ դիմել, դրա ապացույցն այն է, որ ես հաճախ տեղադրում եմ իմ մանկության լուսանկարները, որտեղ երևում է, որ շատ քիչ փոփոխություն կա արված: Զարմանալին այն է, որ այսօր, եթե դուրս գանք փողոց, ամեն 2-րդ աղջիկը արել է նույն միջամտությունները, որը ժամանակին արել եմ ես: Էլի կան հայտնիներ, ովքեր շատ ավելի միաջամտություններ են արել, նրանց մասին չգիտեմ ինչու չի խոսվում, միշտ իմ մասին է խոսվել: Երևի ես առաջիններից էի ժամանակին, ու այդպես մնաց, որ իմ ամեն ինչը «սարքված» է:

Իրականությունն այդպիսին չէ, ես շատ գոհ եմ եղել և կամ իմ արտաքինից: Ես լինելով հանրային մարդ, պարտավոր եմ ունենալ շատ լավ արտաքին: Այսինքն, եթե ինձ ինչ-որ բան խանգարում է իմ արտաքինի մեջ, ես կարող եմ դա շտկել: Ես դիմել եմ միջամտությունների ամուսնանալուց, երեխա ունենալուց հետո, որովհետև երեխայից հետո հետձննդաբերական դեպրեսիա է լինում: Հիմա ես շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Դա ինձ համար ամենակարևորն էր»,- «24TV»-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը: 

Աղբյուր՝ Tert.am