Ջասթին Բիբերի շրջապատը պատմել է՝ ինչպիսի հայր է նա

Ջասթին և Հեյլի Բիբերներն առաջին անգամ ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ջեք։ Երիտասարդ հայրը շատ ուրախ է իր փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

«Երեխան իսկական հրաշք է: Նա պաշտելի է և իրեն լավ է զգում: Հեյլին նույնպես իրեն լավ է զգում»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Նրա կարծիքով Ջասթինը հիանալի հայր է։ Ինչպես նշել է People-ի զրուցակիցը, երգիչը կնոջն օգնել է մատնահարդարման ընտրության հարցում մինչ ծննդաբերությունը։ Հենց Բիբերն է որոշել, որ փոքրիկի հետ լուսանկարում իր սիրելին կլինի դասական ֆրենչով։

Աղբյուրը հավելում է, որ Ջասթինն ու Հեյլին աղոթել են մոդելի հղիության համար, իսկ այն օրը, երբ երգիչը իմացել է կնոջ կարգավիճակի մասին, «նրա կյանքի լավագույն օրն է եղել»։ «Բիբերը յոթերորդ երկնքում էր: Դա մեծ տոն էր ընտանիքի համար»,- նշել է ինսայդերը։