Էլ ո՞վ, եթե ոչ Կլաուդիա Շիֆերը, կարող է ուրախացնել երկրպագուներին բիկինիի կադրերով: Սուպերմոդելը նոր թեժ կադրեր է հրապարակել Ինստագրամ սոցցանցում։
Մոդելը նշել է իր 54-ամյակը՝ համացանցում տեղադրելով մի տեսանյութ, որտեղ նա երկու մասից բաղկացած լողազգեստով կեցվածք է ընդունել Հունաստանում հանգստանալու ժամանակ: Նա իր թեթև բիկինիով կերպարը լրացրել է արևային ակնոցներով։
Հիշեցնենք, որ Կլաուդիա Շիֆերը 90-ականների իսկական սեքս խորհրդանիշ է և աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը։ Պաշտոնական վարկածի համաձայն, հենց նրան ենք պարտական մոդելների համար «ոսկե ստանդարտի» առաջացմանը՝ «90-60-90»: