Մոնիկա Բելուչին իր սիրելիի՝ Թիմ Բերթոնի հետ ժամանել է Վենետիկի փառատոնին։ Բացման ֆիլմը ռեժիսորի նկարահանած «Բիթլջուս 2» ֆիլմն էր, որտեղ նրա ընտրյալը խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Զույգը կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար՝ ամուր բռնած ձեռքերով:
Թիմն ընտրել է սև տաբատային կոստյում՝ արտաքինը լրացնելով գլխարկով և համապատասխան թավշե կոշիկներով, կարծես հատուկ պատրաստվում էր իր գոթական կատակերգության պրեմիերային։ Երեկոյի համար Մոնիկան ընտրել է դասական սպիտակ կոստյում՝ բաճկոնի տակից երևում է սև բլուզը։ Աստղը ձեռքին սպիտակ բագետ պայուսակ է եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոնիկան ու Թիմը ներկա էին Globo d’Oro մրցանակաբաշխության 64-րդ արարողությանը։ Նրանք երջանիկ ու սիրահարված տեսք ունեին՝ անընդհատ միմյանց ուշադրության նշաններ ցույց տալով։