Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։
Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Telegram-ի հիմնադրին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ․
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։
Նա Telegram-ի հիմնադրին հրավիրել է BRICS-ի Դուբայի ներդրումային համաժողովին ՝ որպես խոսնակ: Ընդ որում, Դուրովը կարող է Համաժողովին մասնակցել հեռակա կարգով, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։