Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը բավարարել է երգիչ Ալսուի և գործարար Յան Աբրամովի ամուսնալուծության դիմումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է վերջինիս փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։
«Դատարանը այսօր պաշտոնապես վերջ դրեց այս գործին։ Չեմ կարծում, որ կողմերը կբողոքարկեն այս որոշումը»,- ասել է փաստաբանը։ Նրա խոսքով, երեխաները մնալու են Ալսուի մոտ։ radiosputnik.ru-ն գրում է, որ դատական նիստն անցել է դռնփակ։
Ալսու Սաֆինան և Յան Աբրամովն ամուսնացել են 2006 թվականին, նրանք ունեն երեք երեխա։
Ամուսնալուծության հայց երգչուհին էր ներկայացրել։ Դատարանը զույգին երկու ամիս ժամանակ էր տվել հաշտվելու համար։ Ըստ Դոբրովինսկու, «Աբրամովն ամեն ինչ արեց ամուսնությունը փրկելու համար», բայց Ալսուն չմտափոխվեց
Աղբյուր` Panorama.am