Քայլի Ջեները երբեք չի հոգնում իր իդեալական կազմվածքը ցուցադրել Instagram սոցիալական ցանցում 400 միլիոնանոց լսարանի առաջ։
Գործարարուհին սելֆի է տարածել սպորտային հանդերձանքով։ Մոդելը կրել է սև կրոպ տոպ և մոխրագույն նեղ շորտեր։ Նայելով Քայլիի մարմնի կորերին՝ ժամանակն է հիշել, որ մենք կրկին ունենք 270 օր մինչև նոր ամառ նիհարելու համար։
Ի դեպ, Քայլի Ջեները վերջերս առաջին անգամ երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման և շուրթերի ֆիլլերի։ Աղջիկը որոշել է վերադառնալ շուրթերի իր բնական ձևին։