Անջելինա Ջոլին եզակի մեկնաբանություն է տվել Բրեդ Փիթից իր ամուսնալուծության մասին

Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին։

Աստղն ասել է, որ այժմ գտնվում է Լոս Անջելեսում, քանի որ «անհրաժեշտ է այստեղ լինել ամուսնալուծության պատճառով»: Նա հավելել է, որ տեղափոխությունից հետո նախատեսում է «շատ ժամանակ անցկացնել Կամբոջայում», որտեղից է իր որդին՝ Մեդոքսը, որին նա որդեգրել է 2002 թվականին։

Հայտնին խոստովանել է, որ փորձում է երեխաներին հեռու պահել համացանցում բամբասանքներից ու լուրերից։ «Երբ դուք ունեք մեծ ընտանիք, դուք ցանկանում եք պահպանել նրանց գաղտնիությունը, խաղաղությունն ու անվտանգությունը», – ասել է Ջոլին: Նա հավելել է, որ իրեն զգում է ինչպես տանը, բայց կա մի բայց. «Մարդկությունը, որը ես գտա ամբողջ աշխարհում, այն չէ, ինչի հետ ես այստեղ մեծացել եմ»:

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին այժմ Վենետիկի կինոփառատոնում է, որտեղ կայացել է նրա մասնակցությամբ «Մարիա» ֆիլմի պրեմիերան։