Մինչ 49-ամյա Թոբի Մագուայրը մշտապես նկատվում է երիտասարդ մոդելների ընկերակցությամբ, նրա նախկին կինը կրկին պատրաստվում է հարսանիքին։ Ջենիֆեր Մեյերը նշանվել է բազմամիլիոնանոց բիզնես կայսրության ժառանգորդի հետ։
Ոսկերչական զարդերի հայտնի դիզայները «այո» է ասել նիգերիացի միլիարդատիրոջ որդուն ՝ Ջեֆրի Օգունլեսիին ։ Նա ուրախալի լուրով կիսվել է շաբաթ օրը իր էջում։
Նա երջանիկ փեսացուիի հետ համատեղ լուսանկարը ուղեկցել է կարճ մակագրությամբ. «Այո»: Կադրում Ջենիֆերն ու Ջեֆրին կեցվածք են ընդունում ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված սեղանի մոտ։ Մեյերի մատնեմատին հեշտ է տեսնել հսկայական ադամանդով նշանադրության մատանին:
Մեյերն ու նրա ներկայիս փեսացուն հանդիպել են անցյալ ամառ, իսկ հետո միասին հայտնվել են Baby2Baby բարեգործական կազմակերպության կարմիր գորգի վրա 2023 թվականի նոյեմբերին։ Ջենիֆերը նրա խորհրդի անդամ է։ Այն աղքատության մեջ ապրող երեխաներին ապահովում է տակդիրներով, հագուստով և առաջին անհրաժեշտության այլ իրերով։