Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը և արքայադուստր Սոֆիան սպասում են իրենց չորրորդ երեխային

Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի միակ որդին՝ արքայազն Կարլ Ֆիլիպը, և նրա կինը՝ արքայադուստր Սոֆիան, սպասում են չորրորդ երեխային։ Այս մասին թագավորական ընտանիքը հայտնել է Instagram-ում՝ պաշտոնական հայտարարությամբ։

«Արքայադուստր Սոֆյան իրեն լավ է զգում, և երեխան կծնվի 2025 թվականի փետրվարին: Աշնանը արքայադստեր պաշտոնական ծրագրում փոփոխություններ չեն սպասվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Շվեդիայի 45-ամյա արքայազնը և 39-ամյա նախկին մոդել Սոֆյան ծանոթացել են 2009 թվականին գիշերային ակումբում։ Մեկ տարի անց թագավորական ընտանիքը պաշտոնապես հաստատել է նրանց հարաբերությունները։ Կարլ Ֆիլիպի և Սոֆիայի հարսանիքը տեղի է ունեցել 2015թ.: Զույգը երեք որդի ունի՝ ութամյա Ալեքսանդրը, յոթամյա Գաբրիելը և երեքամյա Ջուլիանը։