Մեթ Դեյմոնը կնոջ հետ, որին թաքցնում է հանրությունից, ներկայացել է միջոցառմանը

53-ամյա Մեթ Դեյմոնը կնոջ՝ Լուսիանա Բարրոզայի հետ ներկայացել է աստղային բուտիկի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Զույգին միացել է նաև դերասանի խորթ դուստրը։ Ի դեպ, Մեթը Լուսիանայի հետ ներկայացել է վերջերս մի փոդքասթի մասնակցելուց հետո, որում նա խոստովանել էր, որ երջանիկ է, քանի որ իր անձնական կյանքը հրապարակային չէ և, հետևաբար, համացանցում քննարկում չի առաջացնում, ինչը չի կարելի ասել Բենի ամուսնալուծության գործընթացի մասին:

Հիշենք, որ Մեթ Դեյմոնը մեծացնում է դուստրերին՝ Իզաբելլային, Ջիային և Ստելլային։ Նրանք լույս աշխարհ են եկել Լուսիանա Բարոզոյի հետ ամուսնությունից։ Նախկին հարաբերություններից դերասանը 25-ամյա դուստր ունի՝ Ալեքսիան։