Մեթ Ռիվզը բացահայտել է «Բեթմենի» 3-րդ մասի մանրամասները

«Բեթմենի» երկրորդ մասի ռեժիսորը բացահայտել է նոր ֆիլմի մանրամասները, որը նախատեսվում է թողարկել 2026 թվականին։ Այս մասին նա ասել է SFX Magazine-ին տված հարցազրույցում։

Շարքի առաջին սփին-օֆը, որը կոչվում է «Պինգվին», կթողարկվի այս ամիս: Ֆիլմը պատմելու է Օսվալդ Քոբլփոթի մասին, որին մարմնավորում է Քոլին Ֆարելը։ Հայտնի է, որ սփին-օֆֆի Պինգվինը կհայտնվի «Բեթմենի» երկրորդ մասում։ Ռեժիսորի խոսքով՝ քաղաքը կդառնա նոր ֆիլմի սյուժեի շատ կարևոր մասը. «Դա կլինի ընկղմում խորը կոռուպցիայի էպիկական պատմության մեջ և շոշափելու է մի բան, որը հերոսը նույնիսկ առաջին մասում չէր կարող կանխատեսել»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Պատինսոնի հետ միասին «Batman 2»-ում կնկարահանվեն Զոի Կրավիցը (Catwoman), Փոլ Դանոն (The Riddler) և Էնդի Սերկիսը (Ալֆրեդ): Սպասվում է, որ շարունակությունը կընդլայնի Բարրի Քեոգանի դերը, որը ներկայացվել է որպես Arkham Asylum-ի առեղծվածային բանտարկյալ, ով ընկերացել է Riddler-ի հետ առաջին ֆիլմի վերջում: