Օռլանդո Բլումը պատմել է՝ ինչպես է 20 կգ-ով նիհարել թունա ձկով և վարունգով

Օռլանդո Բլումը կրկին զարմացրել է երկրպագուներին նոր դիետայով: Այս անգամ դերասանը նիհարել է գրեթե 23 կիլոգրամով «Ռազրես» սպորտային դրամայում իր դերի համար։ Պատմության մեջ նա կխաղա թոշակի անցած բռնցքամարտիկի դեր, ով պետք է նիհարի և լավ մարզավիճակ ձեռք բերի, որպեսզի նորից ռինգ դուրս գա։

«Կարիբյան ծովի ծովահենների» աստղը խոստովանել է, որ ամուր սանձով է զսպել իրեն:

«Երեք ամիս սահմանափակեցի սնունդս։ Նկարահանումների ժամանակ ես ամենաթեթև քաշին էի։ Ես նիհարեցի 23 կիլոգրամով, չնայած այն բանին, որ սկզբում կշռում էի 84։ Դա բավականին շատ է։ Հոգեբանորեն ես իմ սահմանին էի. Պատկերացրեք, որ մարդ այս ընթացքում միայն թունա ու վարունգ է ուտում»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանը։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Օռլանդո Բլումը սնունդի հետ կապված փորձեր է անում։ Դերասանը ավելի վաղ խոստովանել էր, որ իր սննդակարգը 90%-ով բաղկացած է բացառապես բուսական մթերքներից՝ վարսակի ալյուր, պնդուկի կաթ, դարչին, վանիլային մածուկ, ընկույզ, գոջի հատապտուղներ, վեգան սպիտակուցի փոշի և մեկ բաժակ թեյ։