Բեն Աֆլեքի լավագույն ընկերը հրապարակայնորեն աջակցել է Ջենիֆեր Լոպեսին՝ բռնելով նրա ձեռքը

Ջենիֆեր Լոպեսն ու Մեթ Դեյմոնը միասին լուսանկարվել են Տորոնտոյում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որն անցկացվել է կինոփառատոնի շրջանակներում։ Բեն Աֆլեքի լավագույն ընկերը մոտեցել է երգչուհուն բարևելու։ Անձնական զրույցում դերասանն աջակցել է Ջեյ Լոյին ամուսնուց բաժանվելուց հետո, հայտնում է Daily Mail-ը։

Նրանք մենակ նստել են լուրջ դեմքերով, զրուցել իրար հետ։ Մեթը բռնել է Ջենիֆերի ձեռքը։ Լոպեսը ընդունել է Դեյմոնի ուշադրությունն ու հոգատարությունը։

Ի դեպ, Լոպեսը փառատոնին ներկայացել է կողքերին բացվածքներով համարձակ զգեստով։ Աստղի հանդերձանքը հազիվ էր ծածկում նրա կուրծքը։ Ուշադիր երկրպագուները նույնիսկ հաշվել են Ջենիֆերի մարմնի դաջվածքների քանակը: