Կիլիան Մերֆին անճանաչելիորեն հյուծվել է «Օպենհայմեր»-ում իր դերի համար

Սիլիան Մերֆին առաջին անգամ խոսել է Օպենհայմերի նկարահանման համար կատարած զոհողությունների մասին։ Նրա մարզումների ռեժիմն այնքան խիստ էր, որ դերասանին փոխել են ֆիզիկապես և հոգեպես։

Օպենհայմերի բնորոշ նիհարությանը և հյուծված տեսքին հասնելու համար Մերֆին նկարահանվելուց առաջ և ընթացքում պահպանել է խիստ դիետա: «Ես ստիպված էի նիհարել։ Դու պետք է մրցես ինքդ քեզ հետ, իսկ դա հազիվ թե առողջ պահվածք լինի։ Ես խորհուրդ չեմ տալիս դա անել»,- ասել է նա The New York Times-ին: Դերասանը չի պատասխանել այն հարցին, թե ընդհանուր առմամբ քանի կիլոգրամ է նիհարել։ Բայց նրա գործընկեր Էմիլի Բլանտը հայտնել է, որ նա միայն նուշ էր ուտում:

Ընդունելով Ռոբերտ Օփենհայմերի դերը՝ նախքան Քրիստոֆեր Նոլանի սցենարը տեսնելը, Սիլիան Մերֆին գիտեր, որ իրենից մեծ աշխատանք է պահանջվում: Նա դերին պատրաստվել է գրեթե վեց ամիս։ Բացի գիտնականի կենսագրությունը կարդալուց, Մերֆին լողափով զբոսնելիս լսել է ֆիզիկոսի դասախոսությունները և նույնիսկ կարդացել դրանք սեփական շան համար: