Սալմա Հայեկը գնահատել Է Անջելինա Ջոլիի ռեժիսորական որակները

Անջելինա Ջոլին և Սալմա Հայեկը վաղուց դարձել են Հոլիվուդում կանացի բարեկամության խորհրդանիշ։ Նրանք վերջերս կրկին գործընկերներ են դարձել «Առանց արյան» ֆիլմի նկարահանման հրապարակում։

Դրաման հիմնված է Ալեսանդրո Բարիկոյի 2002 թվականի գրքի վրա։ Դրանում գլխավոր դերը խաղում է Սալմա Հայեկը։ Անջելինա Ջոլին հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Թեև երկու լեգենդներն ունեն իրենց սեփական հավակնությունները, նրանք մեծ աշխատանք են կատարել: Դրանում Հայեկը տեսնում է Ջոլիի վաստակը:

«Չնայած Անջելինային ճանաչում եմ երկար ժամանակ և բավականին մոտիկից, բայց ինձ զարմացրեց, թե որքան ջերմ, առատաձեռն և բարի էր նա որպես ռեժիսոր դերասանների հանդեպ։ Նա մեզ մոր պես էր պահում ու ամեն քայլափոխի մեզ էմոցիոնալ ուղեկցում էր։ Ես ինձ զգում էի ինչպես տանը»,- Entertainment Weekly-ին ասել է 58-ամյա դերասանուհին։