93 տարեկանում մահացել է դերասան Ջեյմս Էրլ Ջոնսը, որը հայտնի է ոչ միայն իր բազմաթիվ կինոդերերով, այլև «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայում չարագործ Դարտ Վեյդերի կերպարի հնչյունավորմամբ, գրում է ABC News-ը:
Ջոնսը մահացել է երկուշաբթի առավոտյան Նյու Յորքի իր տանը՝ շրջապատված ընտանիքով:
Դերասանը ստեղծագործել է ավելի քան վեց տասնամյակ և արժանացել երեք «Թոնի», երկու «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների: 2011-ին Ջոնսն արժանացել է «Օսկար»-ի՝ կինոյի ոլորտում ունեցած նվաճումների, ավանդի համար:
Դարտ Վեյդերից բացի, նա «Առյուծ արքա»-ն մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասային: