Թոմ Հարդին հայտարարել է «Վենոմ. վերջին պարը» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի վերջին դրվագների նկարահանման մասին։ Նախագծի գլխավոր առեղծվածը դեռ մնում է Սարդ-մարդու կերպարը։
Այժմ օգտատերերը գտել են ֆիլմում Թոմ Հոլանդի մասնակցության ապացույցը։ Marvel Cinematic Universe-ի երկրպագուները համեմատել են դերասանի և նրա գործընկեր Թոմ Հարդիի հրապարակումները, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանք նշել են, որ նկարահանումները դեռ շարունակվում են, ինչը նշանակում է, որ հնարավոր է նոր արտիստներ միանան։ Իսկ Հոլանդը պարզապես լուսանկարվել է հանդերձարանում՝ նշելով իր մասնակցությունը գաղտնի նախագծին։
Հիշեցնենք, որ «Վենոմ. վերջին պարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 24-ին։