58-ամյա Սալմա Հայեկը չի ցանկանում թաքցնել իր սպիտակ վարսերը և կարմիր գորգի վրա հայտնվել է նոր տեսքով։ Այնտեղ դերասանուհին ներկայացրել է «Առանց արյան» դրաման։
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը շրջագայության համար կրել է բորդո գույնի մաքսի զգեստ, որը ընդդգծել է դերասանուհու փարթամ կազմվածքը:
Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է մի քանի մատանիներով և ծավալուն ականջօղերով։ Դերասանուհու վարսերի մեջ նկատելի են ճերմակած երանգները:
Սալման առաջին անգամ արձակուրդի ժամանակ խոսել է սպիտակ մազերի մասին։ Նա բիկինիով մի քանի սեքսուալ լուսանկար է հրապարակել և կատակել, որ դեղին լողազգեստն ու սպիտակ մազերը կատարյալ համադրություն են։