Միլենա Վարդանյանն ամուսնացել է Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

Դերասանուհի Միլենա Վարդանյանի ընտրյալը Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն է: Նրանք իրենց ամուսնությունը պետականորեն գրանցել են սեպտեմբերի 9-ին, ապա առիթը նշել երևանյան ժամանցի վայրերից մեկում: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:

Իր երջանկությամբ և լուսանկարներով Վարդանյանը կիսվել է ֆեյսբուքյան անձնական էջում: Դերասանուհին նաև տեղեկացրել է, որ պսակադրությունը նախատեսել են իրականացնել նոյեմբերին:

Յոթ տարի առաջ Միլենա Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ անհամբերությամբ սպասում է քրոջ՝ դերասանուհի Ելենա Վարդանյանի որդու լույս աշխարհ գալուն, իսկ ինքն ամուսնանալ չի շտապում: Արդեն առաջին դասարանցի Ալեքսանդրը նույնպես մասնակցել է մորաքրոջ կյանքի կարևոր իրադարձություններից մեկին: