Ջո Ջոնասը և Սոֆի Թերները ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը։ Այս մասին հայտնել են դատարանում, որտեղ արտիստները լուծում էին անչափահաս երեխաների հետ կապված հարցերը։
TMZ-ի փոխանցմամբ՝ հանդիպումներն անցել են փակ դռների հետևում։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, զույգը լուրջ տարաձայնություններ է ունեցել դուստրերի խնամակալության հարցում։ Սոֆին ցանկանում էր, որ աղջիկները ապրեն իրենց հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում, սակայն Ջոն պնդում էր, որ նրանք մնան ԱՄՆ-ում։ Զույգը նույնիսկ փորձել է համաձայնության գալ, բայց առանց դատավարության ոչինչ չի ստացվել։ Արդյունքում որոշվել է, որ երեխաները մինչև հաջորդ տարվա հունվար երկուական շաբաթ կանցկացնեն հոր և մոր հետ։
Նախկին ամուսինները չեն անդրադարձել ունեցվածքի բաժանման հարցին, քանի որ նախամուսնական պայմանագիր են կնքել։ Հիշենք, որ Ջոն ամուսնալուծության հայց է ներկայացրել անցյալ տարվա սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Թյորներն արդեն հանդիպում է արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի հետ։ Հուլիսին դերասանուհուն լուսանկարել էին իր սիրելիի հետ ժամադրության ժամանակ։