Ջոն Բոն Ջովին փրկել է մի կնոջ կամրջից ցած նետվելուց

Bon Jovi-ի մենակատար Ջոն Բոն Ջովին տեսահոլովակի նկարահանման ժամանակ փրկել է մի կնոջ, ով պատրաստվում էր ցած նետվել կամրջից։

Ինչպես հայտնում է Page Six-ը, միջադեպը տեղի է ունեցել Նեշվիլի Ջոն Սեյգենթալեր կամրջի վրա, որտեղ խումբը տեսահոլովակ էր նկարահանում People’s House երգի համար։ Բոն Ջովին նկատել է մի կնոջ, որը կանգնած է եղել կամրջի դրսի եզրին և բռնված է եղել բազրիքից:

62-ամյա երաժիշտը կամաց-կամաց մոտեցել է նրան և պատահական անցորդի հետ համոզել, որ վերջինս ինքնասպան չլինի։ Նեշվիլի ոստիկանությունը հրապարակել է միջադեպի տեսանյութը։

Բոն Ջովին օգտագործել է ճգնաժամի մեջ գտնվող մարդկանց հետ աշխատելու իր փորձը, որը ձեռք է բերել իր բարեգործական հիմնադրամի՝ Jon Bon Jovi Soul Foundation-ի միջոցով: