«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո

Երգիչ Սարո Թովմասյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է առաջիկայում սպասվող համերգի մասին: Հայտնում է Tert.am-ը:

«Բազմիցս ստացել եմ նամակներ այն մասին, թե ինչու չեմ ունենում այնպիսի համերգ, որ հասանելի լինի բոլորին: Երկար մտածելուց հետո որոշեցի անել անվճար համերգ ու շատ մեծ համերգ հենց իմ ծննդավայրում՝ Էջմիածին քաղաքում:

Համերգ որպես նվեր քաղաքին, մոր ժողովրդին, իմ շատ սիրելի հայկաշենցիներին, հարակից բոլոր գյուղերին և ընդհանուր Արմավիրի մարզին, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերին հրավիրում եմ: Հոկտեմբերի 8-ին Էջմիածնի հրապարակում լինելու է շքեղ համերգ: Երկար ժամանակ է մեծ թիմով պատրաստվում ենք, բարձր որակի լուսային էֆեկտներ կլինեն, Կարեն-Սևակ բենդը ինձ հետ միասին, բացարձակ կենդանի հնչողություն կլինի: Սպասում եմ բոլորիդ»,- ասել է Սարոն: