Մայլի Սայրուսին դատի են տվել. մանրամասներ

Մայլի Սայրուսը կասկածվում է հեղինակային իրավունքների խախտման մեջ: Երգչուհուն դատի է տվել Tempo Music Investments-ը՝ Բրունո Մարսի «When I Was Your Man» հիթի հնարավոր կրկնօրինակման համար, որը թողարկվել է 2013 թվականին։

Ինչպես ասվում է հայցում, ունկնդիրների շրջանում ժողովրդականություն վայելող արտիստի Flowers երգն ունի նմանատիպ հատկանիշներ՝ մեղեդի և ներդաշնակություն՝ և՛ քառատողերում, և՛ կրկներգում։ Սայրուսի ստեղծագործության ակորդային հաջորդականությունը հիշեցնում է Մարսի երգը, հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Tempo Music Investments-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ելնելով երկու ստեղծագործությունների համակցության և նմանությունների քանակից, անհերքելի է, որ Flowers-ը գոյություն չէր ունենա առանց When I Was Your Man-ի»:

Հիշեցնենք, որ երգի համար Սայրուսը ստացել է իր կարիերայի 16 տարվա ընթացքում առաջին Գրեմմի արձանիկը։ Նա հաղթել է տարվա ձայնագրություն անվանակարգում։