Հոլիվուդի Dolby թատրոնում կկայանա «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը հայտնի արտիստների մասնակցությամբ

Դեկտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ում, Հոլիվուդի ամենահայտնի Dolby թատրոնում, կկայանա «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը՝ հայկական ազգային ու ժամանակակից երգարվեստի, հեռուստատեսության, յութուբի ամենավառ անունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն հայտնի ու սիրված արտիստներ Նունե Եսայանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Հակոբյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Սոնա Ռուբենյանը, Անի Քրիստին և այլք: Այս մասին տեղեկանում ենք «Armenian Music Video Awards»-ի ինստագրամյան էջից: