Լորենա Սանչեսը, Քիմ Քարդաշյանը և Միրանդա Քերը՝ սոցիալական ընթրիքի ժամանակ

Լորեն Սանչեսը մասնակցել է սոցիալական ընթրիքի՝ խթանելու իր նոր՝ «Ճանճը, որը թռավ տիեզերք» գրքի թողարկումը, որը կազմակերպել էր իր ընկերուհի Քրիս Ջենները: Միջոցառմանը ներկա են եղել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի 54-ամյա հարսնացուի մտերիմ ընկերները, այդ թվում՝ Քիմ և Քլոե Քարդաշյանները և թոփ մոդել Միրանդա Քերը։

Սանչեսը օրվա համար ընտրել է մոխրագույն գծավոր զգեստ, Քիմ Քարդաշյանը ներկայացել է մորթե տոպով և լեգինսներով, Քլոեն՝ սպիտակ բաճկոնով և կարճ կիսաշրջազգեստով, իսկ Քրիս Ջենները՝ կարմիր զգեստով։ Ընկերները խոսել են Լորենի նոր մանկական գրքի թողարկման մասին, որի ստեղծումը ոգեշնչված էր մանկության տարիներին դիսլեքսիայի դեմ նրա պայքարով և թռչելու կրքով։ Սանչեսի խոսքով՝ գրքում նկարագրված ճանճի պատմությունը կօգնի շատ երեխաների ինքնավստահություն ձեռք բերել։

«Ես շատ բան սովորեցի իմ գրքի թողարկումից, ներառյալ լավ ընկերների կարևորությունը: Կանայք, ովքեր բարձրանում են և տեղ են բացում սեղանի շուրջ այլ կանանց համար: Կանայք, ովքեր բարձրացնում են միմյանց»,- գրել է Լորենը Instagram-ում: