Էդ Շիրանը սերենադ է երգել պատահական անցորդի համար

Անվերջ կարելի է նայել կրակին, հոսող ջրին և թե ինչպես են աստղերը զարմացնում իրենց երկրպագուներին: Էդ Շիրանը, օրինակ, որոշել է երգել անծանոթի համար։

Տեսանյութը արտիստը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Նա նավով նավարկել է ջրանցքի երկայնքով և մոտակայքում նկատել մի աղջկա, ով պարզապես վազելիս է եղել։ Միացնելով տեսախցիկը, Էդը կանչել է անծանոթին և հարցրել, թե ինչ կցանկանար լսել։ Նա չի կորցրել իրեն (գրեթե) և խնդրել է կատարել 2014 թ. Tenerife Sea երգը: Էդը անմիջապես կատարել է պատվերը, իսկ աղջիկը, ուշքի գալով, սկսել է նկարահանել աստղին իր հեռախոսով։

Տեսանյութը հրապարակելուց հետո Շիրանը խնդրել է հետևորդներին գտնել իրեն նկարահանած աղջկա տեսանյութը։ Հայտնի մարդկանց ու հասարակ մարդկանց հարյուրավոր հիացական մեկնաբանությունների շարքում հայտնվել է Նիկի Աթկինսը, ով ստացել էր անսպասելի անակնկալը։ Նա անմիջապես պատասխան տեսանյութ է տարածել իր էջում։