Ես մեծ թեթևություն զգացի, քանի որ շատ էի ուզում հեռանալ Մանչեսթերից․ Ջորջինա Ռոդրիգես

Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե ինչպես է ընդունել Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Երբ Կրիշտիանուն ասաց ինձ, որ խաղալու է «Ալ Նասրում», ես մեծ թեթևություն զգացի, քանի որ շատ էի ուզում հեռանալ Մանչեսթերից։ Ես գիտեի, որ մեզ ինչ-որ մեծ բան է սպասվում, մենք մոտիվացված էինք։ Ես մեծ ուրախությամբ եկա Սաուդյան Արաբիա։

Սկզբում կային թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, որովհետև մենք հյուրանոցում երբեք այսքան երկար չէինք ապրել։ Կային օրեր, երբ ես չէի ցանկանում ոչ մեկին տեսնել, բայց ընդհանուր առմամբ ոգևորված էի»,- ասել է նա «Ես եմ Ջորջինան» ռեալիթի հաղորդաշարի ժամանակ: