Եգոր Կրիդը հուզել է իր բաժանորդներին անվասայլակով լուսանկարով։ Ռեփերը պատմել է, որ գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ ոտքի վնասվածքի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել արտիստի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանման հրապարակում։
«Ես դուրս եմ գալիս թրեյլերից և ուժեք հարված ստանում աջ ծնկիս: Ես վնասեցի ծունկս։ Կանգնում եմ երկու ոտքի վրա և հասկանում, որ աջ ոտքս ինձ չի պահում։ Սկսում եմ մտածել, որ հիմա գոնե մի ծանր բան չի պատահի իմ ծնկի հետ, քանի որ երկու օրից համերգ ունեմ»,- սոցցանցերում կիսվել է Եգորը։ Առայժմ ռեփերի մոտ ախտորոշվել է ծանր կապտուկ, սակայն նրան դեռևս ՄՌՏ հետազոտություն է սպասվում։
Հիշեցնենք, որ Էգորը նկարահանվում է «Ներքև» հոգեբանական թրիլերում։ Նախագծի ռեժիսորն ու սցենարիստը Մարիուս Վայսբերգն էր։ Սյուժեի համաձայն՝ զույգը վերելակում մնում է փակված կասկածելի անծանոթի հետ, ով գիտի նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին։