Աստղիկ Ալավերդյանը կրկնել է արքայադուստր Դիանայի ոճային կերպարները (տեսանյութ)

Դերասանուհի, ինֆլյուենսեր և հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ներկայցել է արքայադուստր Դիանայի ոճային կերպարներով:

«Արքայադուստր Դիանայի ոճը մինչև հիմա շարունակում է ոգեշնչել կանանց»,- տեսանյութը մեկնաբանել է Աստղիկը:

Տեսանյութի մեկնաբանություններից կարելի է կռահել, որ հետևորդներին դուր է եկել Աստղիկի ոճային փորձարկումները: «Հրաշալի է, իրոք որ կին, ով կարողանում է ոգեշնչել մինչև հիմա», «Անդադար կարելի է նայել», «Շատ հավես է ստացվել»,- գրել են նրանք: