«Զարգացնում ենք սցենարը՝ քննարկելով այն բժիշկների, 44-օրյայի մասնակիցների հետ». Ջիվան Ավետիսյան

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր նոր ֆիլմի նկարահանումներից կադրեր է հրապարակել՝ կից կիսվելով մանրամասներով:

««2020-ի Հրեշտակները» ֆիլմի համար մենք զարգացնում ենք սցենարը՝ քննարկելով այն բժշկական ոլորտի մասնագետների, պատերազմի մասնակիցների հետ։ Մենք արդեն սկսել ենք նկարահանման տեղանքների ընտրության աշխատանքները և դերասանների հետ փորձում ենք լավագույնս ուսումնասիրել պատերազմական բժշկության գաղտնիքները։

Մենք իրապես փորձում ենք անել լավագույնը ուժեղ և ազդեցիկ ֆիլմ ունենալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսորը: