Դեռ փոքրուց չեմ սիրել անունս, մտածում էի՝ կփոխվի հենց մեծանամ. Անահիտ Մանուկյան

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից խոսել իր անվան մասին:

«Ես սիրում եմ իմ անունը:

Դեռ փոքրուց չեմ սիրել անունս, մտածում էի՝ «իմը չի», ուրիշ անուններ էի երևակյում ինձ համար ու վստահ էի, որ կփոխվի հենց մեծանամ, մինչև մի օր գտա ինձ հենց իմ անվան մեջ ու հասկացա, թե ինչքան ճիշտ ա կանխորոշված ամեն բան… էդ համոզմունքը բուն դրեց էն օրը, երբ տատիկս (ում անունը կրում եմ ) եկավ գիրքը ձեռքին ու ասաց, որ կարդամ էս տողերը. մենք երկար հուզվեցինք…

Չգիտեմ, ես եմ ստեղծել անունս ու նմանվել, թե ինքն է ինձ կերտել հենց այսպիսին, բայց ուրախ եմ, որ Անահիտ եմ»,- գրել է դերասանուհին: