Փարիզի Օլիմպիական խաղերի աստղ, հարավկորեացի մարզուհի Քիմ ՅոՋիին, ով հիշվել է հրաձգության մրցույթի ժամանակ իր ոճային կերպարով, ստացել է իր առաջին կինոդերը։ Նա կմարմնավորի մարդասպանի դերը հարավկորեական Crush մինի սերիալում: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Դեռ օգոստոսին 32-ամյա մարզուհին պայմանագիր է կնքել հարավկորեական գործակալության հետ։
Օլիմպիական խաղերում Քիմը մասնակցել է օդամղիչ ատրճանակով հրաձգության մրցույթին և բոլորին գերել է իր հանգստությամբ ու անվրդով պահվածքով։ «Նա պետք է նկարահանվի մարտաֆիլմում»,- նշել է X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
Հետաքրքիր է, որ Քիմը ոչ միայն դարձել է մեմերի հերոսուհի, այլև հասցրել է նկարահանվել մի քանի գովազդային արշավներում և ամսագրերի ֆոտոսեսիաներում։