Ջենիֆեր Լոպեսին կասկածում են ալկոհոլային կախվածության մեջ: Այս մասին հայտնել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։ Ըստ ինսայդերի՝ Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծությունից հետո արտիստը սկսել է ավելի հաճախ խմել, և նրանց վերջին հանդիպումից առաջ կրկին ալկոհոլի կարիք է զգացել։
«Լոպեսը կարծես ինքնաբուժվում է և չի կարողանում հաղթահարել այս ամուսնալուծության դաժան իրականությունը՝ առանց տոնիկի որևէ ձևի: Նա նախկինում խմում էր միայն հատուկ առիթներին, բայց այժմ դա նրա առօրյայի մի մասն է, և նրա խառնած կոկտեյլները, ըստ երևույթին, մահացու ուժեղ են», – ասել է աղբյուրը Radar Online-ին:
Ի դեպ, 2021 թվականին Ջենիֆերին քննադատել են Բենին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Երգչուհին ատելության է բախվել այն բանից հետո, երբ թողարկեց ալկոհոլային կոկտեյլների սեփական շարքը: Համացանցի օգտատերերը աստղին հիշեցրել են, որ Աֆլեքը նախկինում տառապել է կախվածությունից, բայց իր պահվածքով նա ցույց է տալիս, որ իրեն դա չի հետաքրքրում։