Դեմի Մուրը օրական 60 մղոն հեծանիվ է քշել՝ ծննդաբերությունից հետո լավ մարզավիճակի վերադառնալու համար

Դեմի Մուրը սարսափով է հիշում, թե ինչ զոհողություններ է արել՝ երկրորդ դստեր ծնվելուց հետո մարզավիճակը վերականգնելու համար: Հանուն իր կազմվածքի նա իրեն ուժասպառ է արել։

1991 թվականին, երբ ծնվեց Սկաուտ Ուիլիսը, Դեմին վերադարձավ նկարահանումներին ծննդաբերությունից ընդամենը վեց ամիս անց։ Ավելին, նա որոշել էր հեծանիվով գնալ աշխատանքի։

«Ես ամբողջ գիշեր կերակրեցի նրան, հետո մթության մեջ վեր կացա և իմ մարզիչի հետ հեծանիվով քշեցի մինչև Paramount: Հետո ես նկարահանվեցի մի ամբողջ օր, որը սովորաբար տևում է 12 ժամ, իսկ հետո նորից»,- ասել է Մուրը CBS Sunday Morning-ին տված հարցազրույցում:

Այժմ դերասանուհուն վրդովեցրել է այն փաստը, որ այդքան ֆիքսված է եղել իր կազմվածքի վրա։ Դեմի Մուրը վերջերս ասել է, որ ափսոսում է այն գնի համար, որով հասել է իր իդեալական կազմվածքին։ Նա իր գործողությունները դիտարկում է որպես բռնություն։