Փարիզում Նորաձևության շաբաթվա բացման շրջանակում տեղի է ունեցել L’Oreal Paris կոսմետիկ բրենդի «Walk Your Worth» ամենամյա ցուցադրությունը։ Հայտնի մոդելներն ու համաշխարհային հայտնիները պոդիում են բարձրացել նորաձևության բրենդների հագուստներով, որոնց հետ բրենդը համագործակցում է: Նրանց թվում են՝ L’Oreal-ի նոր դեսպան Կարա Դելևինը, Եվա Լոնգորիան, 86-ամյա Ջեյն Ֆոնդան, Բրիջերթոնի աստղ Սիմոնա Էշլին, Էնդի Մաքդաուելը, Հայդի Քլումը, Լիյա Կեբեդեն, Այշվարիա Ռայը, Վիոլա Դևիսը և շատ ուրիշներ: Երեկոյի աստղը բրենդի ամբասադոր Քենդալ Ջեններն էր, ով վերջերս արմատապես փոխել է իր կերպարը և դարձել շիկահեր։
Քենդալը պոդիում է դուրս եկել թափանցիկ ներդիրներով կարմիր զգեստով, իսկ Կարան փակել է ցուցադրությունը երկար վերարկուով, որը փաթաթված է մերկ մարմնի վրա: Եվա Լոնգորիան, ով ամեն տարի մասնակցում է բրենդի նորաձևության ցուցադրությանը, հանդիսատեսի առջև է դուրս եկել խորը դեկոլտեով սպիտակ, «օդային» զգեստով, իսկ երկու «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջեյն Ֆոնդան փայլել է զարդանախշերով զգեստով և սպորտային կոշիկներով։