62 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ռոման Մադյանովը, հայտնել է հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան Telegram-ի իր ալիքում։
«Քո հանդեպ սերը համընդհանուր է: Որքան դժվար է ընդունել այս լուրը։ Ռոմա, երկնքի արքայությունը քեզ»,- գրել է նա։
Դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել Մադյանովի հետ և նշել, որ նա հիանալի արտիստ է։
Մադյանովը նկարահանվել է «Լեգենդ թիվ 17», «Կոպեյկա», «Լևիաթան», «12», «Այրված արևից 2», «Զինվորներ», «Եսենին», «Պատժամիջոցային գումարտակ», «Խեղճ Նաստյա» և այլ ֆիլմերում։