Նյարդայնացնող երկրպագուն շարունակում է ահաբեկել Քիմ Քարդաշյանին։ Կորցնելով իրավապահների պաշտպանության հույսը՝ աստղը փորձում է հարցը լուծել սեփական ուժերով ։
Քիմ Քարդաշյանն օգտվել է մասնավոր հետախույզի ծառայություններից՝ հետևելու ենթադրյալ հետապնդողին, ով հայտնվել է Մալիբուի իր առանձնատանը։ In Touch Weekly-ի կողմից ստացված փաստաթղթերի համաձայն՝ գործը ստանձնել է նախկին քննիչ Ջոն Ռոմերոն։ Նա դատարանին հայտնել է, որ փնտրում է Մելվին Ջեֆրի Քոնլիին։
Դետեկտիվն արդեն եղել է Մելվինի մոր տանը, բայց նա վստահեցնում է, որ որդին վաղուց իր հետ չի ապրում և, ընդհանրապես, անօթևան է։ «Քանի որ պարոն Քոնլիին մոր տանը գտնելու փորձերը (վերջին շրջանում նրա հետ կապված միակ հայտնի հասցեն) անհաջող էին, ես փորձեցի նրան այլ կերպ փնտրել: Մասնավորապես, հեռախոսով կապվել պարոն Քոնլիի հետ, բայց այն անջատված է», – ասվում է զեկույցում: