Մայլի Սայրուսի ընտանիքը մեծանում է. պարզվել է, որ երգչուհին արյունակցական կապ ունի Դոլլի Պարթոնի, ով ի դեպ, նրա կնքամայրն է։ Այս մասին հայտնում է Access Hollywood-ը:
«Դոլլի Պարթոնը և Մայլի Սայրուսը յոթերորդ սերնդի ազգականներ են: Նրանց ընդհանուր նախահայրը Ջոն Բրիքին է, որը ծնվել է 1740 թվականին Վիրջինիայում։ Ավելի ուշ նա կնոջ և երեխաների հետ տեղափոխվել է Թենեսի նահանգի Բլաունթ շրջան և մնացել այնտեղ մինչև իր մահը՝ 1806 թվականը»,- ասում է աղբյուրը։ Նշվում է, որ Սայրուսն ու Պարթոնը Թենեսիից են։
Դոլին իր նոր ազգականի մասին իմացել է հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ։ Արտիստուհին, չզսպելով իր էմոցիաները, ուրախությամբ նշել է. «Սա ճի՞շտ է։ Սա զարմանալի է!»: Աստղը հավելել է, որ ինքը միշտ մտերիմ է եղել Մայլիի հետ, ուստի չի զարմանում, որ նրանք ունեն ընդհանուր նախնիներ։