Մել Գիբսոնը մասնակցել է իր նոր՝ «Հրեշների ամառ» ֆիլմի հատուկ ցուցադրությանը իր ինը երեխաներից կրտսերների՝ 14-ամյա դստեր՝ Լյուսիայի և յոթամյա որդու՝ Լարսի հետ։ Կարմիր գորգի վրա դերասանը կեցվածք է ընդունել ժառանգներին գրկած։ Դատելով նկարներից՝ երեխաները իրենց հոր կողքին վստահ են զգացել ու ժպտացել լուսանկարիչներին։
Հիշեցնենք, որ դաշնակահարուհի Օքսանա Գրիգորիևան Լյուսիային լույս աշխարհ է բերել 2010 թվականին։ Լարսը ծնվել է 2017 թվականին Գիբսոնի և Ռոզալինդ Ռոսի հարաբերություններում։
Արտիստը յոթ երեխա ունի նաև նախկին կնոջից՝ դերասանուհի Ռոբին Մուրից՝ 43-ամյա դուստր Հաննան, 42-ամյա երկվորյակներ Էդվարդն ու Քրիստիանը, 38-ամյա Ուիլը, 35-ամյա Լուիսը, 33- ամյա Միլոն և 25-ամյա Թոմասը։
Մելին հաջողվում է համատեղել կարիերան ու փոթորկոտ անձնական կյանքը։ Վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Գիբսոնը վայր է փնտրում «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար։